Սնունդը և առողջությունը
Հնդկաձավար. օգուտ եւ վնաս. news.am
Հնդկաձավարն ամբողջ աշխարհում սննդամթերքի ամենաօգտակար տեսակներից է համարվում: Փորձենք պարզել, թե արդյո՞ք այն այդչափ օգտակար է:
Վիտամիններ եւ օգտակար նյութեր
Պարզվում է՝ հնդկաձավարը վիտամինների ու օգտակար միներալների հարուստ պաշար է առաջարկում: Նախ եւ առաջ հարկ է նշել, որ այն արյունատար անոթներն ամրապնդելու եւ նրանց ճկունությունը պահպանելու հատկությամբ աչքի ընկնող Р վիտամին (ռուտին) պարունակում: Հնդկաձավարի մեջ կարելի է նաեւ РР խմբի վիտամիններ, ինչպես նաեւ ստամոքսաաղիքային համակարգի հիմնաթթվային հավասարակշռության կարգավորման եւ հոդերում աղային կուտակումների կանխարգելման տեսանկյունից նշանակալի դերակատարում ունեցող կիտրոնաթթու, թրթնջուկաթթու, խնձորաթթու եւ մալեինաթթու գտնել:
Հնդկաձավարը նաեւ երկաթի բաղադրությամբ է հարուստ, ուստի սակավարյունաությամ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում սննդամթերքի խնդրո առարկա տեսակն անպայման սննդակարգի մեջ ներառել: Բաղադրիչներից է իմունային համակարգի եւ արյունաստեղծ համակարգի համար խիստ կարեւոր ֆոլաթթուն: Այն նաեւ ցուցված է հղի կանանց՝ հատկապես հղիության առաջին ամիսներին:
Հարկ է նաեւ հնդկաձավարի բաղադրությունը կազմող լիպոտրոպային նյութերի մասին հիշատակել, որոնք լյարդը հյուսվածքային փոփոխություններից եւ ցիռոզից պաշտպանելու, ինչպես նաեւ ենթաստամոքսային գեղձի աշխատանքը բարելավելու ու արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու ներուժ ունեն: Վերջին հանգամանքը հատկապես շաքարախտով տառապող մարդկանց համար է կարեւոր:
Հնդկաձավարը նաեւ հորմոնների սինթեզի համար անհրաժեշտ սպիտակուցների «կառուցմանը» նպաստող եւ տղամարդկանց ու կանանց մոտ լիբիդոն խթանող լիզինի պաշարներով է հարուստ:
Նիհարում
Նիհարելու ցանկություն ունեցող մարդիկ հաճախ են տարատեսակ «հնդկաձավարային» սննդակարգեր կիրառում: Պարզվում է՝ բավականին բարձր կալորիականություն ունենալով հանդերձ, հնդկաձավարն, իսկապես, կարող է խոլեսթերինի մակարդակի նվազեցման եւ նյութափոխանակության արագացման հանգեցնող չհագեցած ճարպերի հաշվին, հավելյալ քաշից ազատվելու միջոց ծառայել:
Միայն թե հիշեք՝ այն կաթի հետ միասին օգտագործել չի կարելի, քանի որ երկու սննդատեսակների մարսողության համար տարբեր ֆերմենտներ են պահանջվում, որոնց համադրությունը չի կարող օգտակար լինել: Հնդկաձավարը կարելի է բուսական յուղի եւ/կամ բանջարեղենի հետ համադրել: Առանձնակի օգտակարություն վերջին համադրությունն ունի. չէ՞ որ ե՛ւ հնդկաձավարը, ե՛ւ բանջարեղենը կոպիտ բջջանյութ են պարունակում, որոնք միաժամանակյա ազդեցությամբ աղիների աշխատանքը բարելավելու հատկություն ունեն:
Վնաս
Հնդկաձավարը չի կարող լուրջ վնաս հասցնել մարդու օրգանիզմին, եթե, իհարկե, խոսքը չարաշահման մասին չէ: Չափից շատ հնդկաձավար, ինչպես եւ սննդամթերքի ցանկացած այլ տեսակ ընդունելու պարագայում ստամոքսի սպազմ եւ վքնածություն կարող են ի հայտ գալ:
Այդուհանդերձ, քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող դիաբետիկներին խորհուրդ է տրվում քիչ ավելի զգուշություն դրսեւորել՝ հնդկաձավարի նկատմամբ: Մնացած բոլոր դեպքում այն հակացուցված չէ:
Հարկ է նաեւ նշել, որ որոշ մարդկանց մոտ հնկաձավարի նկատմամբ ինքնատիպ ալերգիա կարող է ի հայտ գալ: Նման դեպքերում, բնականաբար, սննդամթերքի տվյալ տեսակն օգտագործել չի կարելի:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն